30 մարտի 2010 - 14:30 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն բավարարված է հակամարտության կողմերի` խաղաղության հասնելու ձգտումով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտ եւ Երեւան կատարած այցի արդյունքների հիման վրա հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հիմնարար սկզբունքները:

Փարիզում եւ տարածաշրջանում հակամարտության կողմերի հետ տեղի ունեցած հանդիպումների արդյունքում համանախագահները գոհ են մնացել կողմերի` հակամարտության խաղաղ հանգուցալուծման ձգտումով` հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա: