Ապրիլի 6-10-ը Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կանցկացվի ՀԱՕԿ-ի բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Այն կդառնա ավանդական մրցաշար, որտեղ լավագույն արդյունքները ցուցաբերած բռնցքամարտիկները կարժանանան հենց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված մրցանակին:
Միջազգային այս մրցաշարն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ եւ ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի` EUBC-ի 2010թ. միջոցառումների օրացուցային պլանում:
Մասնակցության հայտ, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 13 երկիր` Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Գամբիան, Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնղոլիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը:
Նշված երկրներից Մակեդոնիան, Մոնղոլիան, Ուզբեկստանը մասնակցության հայտ թեեւ ներկայացրել են, բայց մինչ օրս իրենց մարզիկների ամբողջական կազմը հաստատման չեն ուղարկել:
Բռնցքամարտիկները Երեւան կժամանեն ապրիլի 5-ին: Մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 153-ի, որից 109-ը մարզիկներն են: Մրցապայքարը կընթանա հետեւյալ քաշային կարգերում` 48, 51, 54, 57, 60, 69, 75, 81, 91, +91:
Ինչպես PanARMENIAN.net-ին հաղորդում է ՀԲՖ մամուլի կենտրոնը, արդեն վերջնական հաստատվել է մրցաշարի անցկացման ծրագիրը, որի համաձայն.
- բացման արարողությունը` ապրիլի 6-ին, ժամը 15:00-ին,
- մարտերի սկիզբը` ամեն օր, ժամը 16:00-ից,
- եզրափակիչը` ապրիլի 10-ին, ժամը 12:00-ին: