8 ապրիլի 2010 - 16:45 AMT
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները ՌՀՍ նոր պայմանագիր ստորագրեցին

Այսօր Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման Ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ) կրճատման և սահմանափակման վերաբերյալ միջոցների մասին pայմանագիր ստորագրեցին Պրահայում:

Պայմանագիրը կնքվեց հավասար հիմքերի վրա: 2002 թվականի Մոսկովյան պայմանագրի համեմատ, կողմերը պայմանավորվեցին մեկ երրորդով կրճատել մարտական լիցքերի գումարային քանակը (Մոսկովյան պայմանագրով մարտական լիցքերի մակարդակն արձանագրվել էր 1700-2200-ի չափով յուրաքանչյուր երկրի համար): Բացի դրանից, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ավելի քան երկու անգամ կնվազեցնեն ռազմավարական կրիչների առավելագույն մակարդակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՌՀՍ վերաբերյալ նախորդ փաստաթղթի ժամկետը սպառվել էր 2009 թվականի դեկտեմբերի 5-ին: