13 ապրիլի 2010 - 14:12 AMT
Հրանտ Մելքումյանը 0,5 միավորով զիջում է Դուբայում ընթացող շախմատի մրցաշարի առաջատարին

Ապրիլի 12-ին Դուբայում տեղի է ունեցել շախմատի միջազգային բաց մրցաշարի 8-րդ տուրը: Հայ շախմատիստներից հաղթանակ են տարել երեքը` Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը և Գևորգ Հարությունյանը: Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել, Տիգրան Քոթանջյանը պարտություն է կրել Մելքումյանից:

8-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը մրցաշարային աղյուսակում 6 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Նա առաջատարին զիջում է 0,5 միավորով: Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանն ունեն 5,5 միավոր և զբաղեցնում են 16-րդ և 23-րդ տեղերը: Ապրիլի 13-ին Դուբայում տեղի է ունենալու շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ տուրը:

9-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են հետևյալ մրցակիցների հետ.

Հրանտ Մելքումյան- Էլթայ Սաֆարլի (Ադրբեջան)

Գաբրիել Սարգսյան- Դավիթ Շենգելիա (Ավստրիա)

Տիգրան Պետրոսյան- Վադիմ Մալախատկո (Բելգիա)

Գևորգ Հարությունյան- Թամազ Գելաշվիլի (Վրաստան)

Տիգրան Քոթանջյան- Մոհսեն Շարբավ (Իրան)