Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
ՀՀ նախագահն անձամբ իր եւ հայ ժողովրդի անունից վշտակցություն եւ զորակցություն է հայտնել Չինաստանի նախագահին եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին` մարդկային մեծ կորուստներ եւ ավերածություններ պատճառած երկրաշարժի կապակցությամբ:
ՙԿիսելով Ձեր եւ Չինաստանի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն: Համոզված եմ, որ Չինաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները թույլ կտան հաջողությամբ հաղթահարել աղետի հետեւանքները՚,-ասված է հեռագրում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: