“Հարավ-կովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ում ստեղծվել է հասարակական տեսուչների ինստիտուտ` երկաթուղու ղեկավարների և շարքային աշխատողների միջև միջանկյալ օղակ ստեղծելու նպատակով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
“Հասարակական տեսուչների ստեղծումը թույլ կտա շարքային երկաթուղայինների համար առավելագույնս մատչելի դարձնել գնացքների անվտանգ շարժման նորմատիվ փաստաթղթերի էությունը, ինչպես նաև հսկողությունը դրանց կատարման վրա”,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հասարակական տեսուչները 50 հոգու չափով ընտրվելու են աշխատողների շարքից: Հասարակական տեսուչների առջև ծառացած առաջնային խնդիրներից մեկն աշխատանքային կարգուկանոնի և երկաթուղայինների գիտակցության բարձրացումն է: Աշխատանքային կարգուկանոնի հսկողությունից և կատարումից բացի հասարակական տեսուչները պահանջներ են ներկայացնելու ծառայությունների ղեկավարությանը և ենթաբաժիններին հրահանգների հիմնավորված լինելու և երկաթուղու աշխատանքի տարբեր ոլորտների նրանց ազդեցության վերաբերյալ:
Հասարակական տեսուչների գործունեությունը թույլ կտա որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել երկաթուղայինների վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ