Ապրիլի 18-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում վերջին խաղերը, որը մեկնարկել էր ապրիլի 14-ին
Եզրափակչում Հայաստանի հավաքականը հանդիպել է Հյուսիսային Կորեայի հավաքականի հետ: Առաջնության երկրորդ խաղում հայ հոկեիստները խաղում էին հյուսիսկորեացիների հետ և կարողացել էին տանել շատ դժվար հաղթանակ 7:6 հաշվով: Բայց եզրափակչում ավելի ուժեղ էր Հյուսիսային Կորեայի հավաքականը և հաղթեց 5:2 հաշվով: Վերջինս նվաճեց ոսկե մեդալներ, իսկ Հայաստանի հավաքականը` արծաթե:
3-րդ տեղի համար խաղում ՀԱՀ-ը պարտության է մատնել Մոնղոլիայի հավաքականին և նվաճել բրոնզե մեդալներ:
Առաջնության լավագույն դարպասապահ է ճանաչվել Դևիդ Բերգերը (ՀԱՀ), լավագույն պաշտպան և հարձակվող են ճանաչվել հայ հոկեիստներ Դավիթ Թագվորյանը և Հակոբ Ավետիսյանը, իսկ լավագույն խաղացող` Կիմ Կվանգ-Հոն (Հյուսիսային Կորեա):