“Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա և կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածաշրջանում չեն հաստատվել խաղաղություն և կայունություն, քանի դեռ հակամարտության կողմերի միջև չի ստորագրվել գործուն խաղաղության պայմանագիր”,- հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է համարում նա արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ուղղակի որոշ մարդիկ Ադրբեջանում, նրա խոսքերով, տառապում են հայատյացութամբ և ռազմատենչ դեմագոգիայով: Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձն ուղղակի արկածախնդրություն է, որն աղետաբեր կլինի Ադրբեջանի համար: Այդպիսի զարգացումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը, լարվածության նոր օջախներ ստեղծել, բայց ոչ մի կերպ չի լուծի ԼՂ հիմնախնդիրը”,- ավելացրել է ՀՀ նախագահը:
“Հակիրճ պատասխանը հետևյալն է. ոչ, ես մոտ ժամանակները պատերազմի վտանգ չեմ տեսնում: Ես բազմիցս ասել եմ, որ մեր Զինված ուժերը միշտ պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել”,- ասել է Սերժ Սարգսյանը “ՌԻԱ Նովոստի” գործակալությանը տված հարցազրույցում: