3 մայիսի 2010 - 11:31 AMT
“Բաքու-Թբիլիսի- Ախալքալաք-Կարս” երկաթուղու շինարարությունը կշարունակվի երկու շաբաթից

“Բաքու-Թբիլիսի- Ախալքալաք-Կարս” երկաթուղու նախագծի շինարարության ժամանակավոր դադարը կշարունակվի երկու շաբաթից: Այդ մասին հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:

Նրա խոսքերով, “Բաքու-Թբիլիսի- Ախալքալաք-Կարս” երկաթուղու շինարարական աշխատանքների 30 տոկոսը կատարված է: “Համոզված եմ, որ ժամանակին կիրագործենք նախագիծը և կհանձնենք 2012-ին: Մենք շինարարությունը դադարեցրել ենք ձմռանը: Ցուրտ ձմեռը մի քիչ խանգարեց մեր աշխատանքին”, hաղորդում է ԱՊԱ գործակալությունը: