26 հոկտեմբերի 2001 - 00:14 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կհանդիպի իր վրացական գործընկերոչ ու ուժային կառույցների այլ ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցերը: Բանակցությունների առարկա կդառնա նաեւ Աբխազիայի հայազգի բնակչության անվտանգության ապահովման հիմնահարցը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: