25 հոկտեմբերի 2001 - 22:57 AMT
ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱՐԻԶՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅՐԵՆԻՔ
Բուժման նպատակով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մինչեւ շաբաթվա վերջը կվերադառնա հայրենիք եւ երկուշաբթի օրվանից կանցնի աշխատանքի: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, կառավարության ղեկավարը սրտաաբանական քննման նպատակով Փարիզ մեկնեց նրանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվեցին հետվիրահատական բարդություններ սրտի վրա: Փարիզյան հիվանդանոցներից մեկում Մարգարյանը ստացել է բուժում` առանց վիրաբուժական միջամտության: Ժամանակավորապես Մարգարյանին վարչապետի պաշտոնում փոխարինող արտադրական ենթակառուցվածքների համակարգման նախարար Դավիթ Զադոյանի խոսքերով` Մարգարյանն իրեն նորմալ է զգում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: