12 մայիսի 2010 - 21:09 AMT
Երևանը ողջունում է Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ դիրեկտիվների ընդունումը

Երևանը ողջունում է Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ դիրեկտիվների ընդունումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սրանով ճանապարհ է բացվում Եվրամիության և Հայաստանի միջև նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար: Երևանի և Բրյուսելի միջև շփումներն ավելի կակտիվանան, ավելի արդյունավետ կլինեն բանակցությունները Եվրամիության ղեկավարության հետ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանն ավելացրել է նաև, որ սա լավ լուր է Հայաստանի Հանրապետության նախագահի Բրյուսել այցելությանն ընդառաջ, որը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարության հետ կառուցողական խորհրդակցություններ անցկացնել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: