8 հոկտեմբերի 2001 - 22:55 AMT
ԿԱՅԱՑԱՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Այսօր կայացավ հեռախոսզրույց Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկու եւ Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Իլիեսկուն բացատրել է իր Երեւան կատարվելիք այցի հետաձգման պատճառները: (Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, այցը հետաձգվել է Աֆղանստանում զինվորական գործողությունների սկսման պատճառով: Ներկայումս Ռումինիան նախագահում է ԵԱՀԿ-ում, որն առանձնահատուկ պատասխանատվություն է դնում նրա ղեկավարի վրա Եվրոպայի երկրների անվտանգության հարցում:) Հայաստանի նախագահը նշել է, որ Ռումինիայի առաջնորդի որոշումը հասկանալի է Հայաստանի ղեկավարությանը: Այսօր Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Պլատոնին: Դեսպանը հայտնել է, որ այցի ժամկետը կճշտվի միջազգային իրադրության կարգավորումից հետո: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: