Հունիսի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը,շնորհավորելովդեսպան Փոսթլին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը կարևորեց տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով քայլերի ձեռնարկումը: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հունիսի երկրորդ կեսին նախատեսված Ավստրիայի արտգործնախարար Մայքլ Շպինդելեգեռի այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին, հատկապես, որ նախարարի հետ Երևան է ժամանելու ավստրիացի գործարարների ներկայացուցչական պատվիրակություն և տեղի է ունենալու գործարար համաժողով:
Դեսպան Մայքլ Փոսթլը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար ընդգծեց, որ Ավստրիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը և վստահեցրեց, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի այդ նպատակով:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Փոսթլը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: