18 հունիսի 2010 - 21:01 AMT
ԱՊՀ-ում 2011 թվականը հայտարարվել է Պատմամշակութային ժառանգության տարի

ԱՊՀ-ում Պատմամշակութային ժառանգության տարին բովանդակալից հագեցնելու հարցերը քննարկվեցին Մինսկում հումանիտար ոլորտում ԱՊՀ մասնաճյուղային համագործակցության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդակցության ժամանակ: Այդ մասին հաղորդում է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը:

Համակարգող խորհրդակցությանը մասնակցում էին հումանիտար ոլորտում ԱՊՀ մասնաճյուղային համագործակցության մարմինների ղեկավարները, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններին առընթեր Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչները, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, ՀՀԽ և ՀՀՄՀ վարչության անդամները: