23 հունիսի 2010 - 16:20 AMT
Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2010 թվականին կարող է կազմել 20 մլրդ դրամ

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով 2010 թվականին Հայաստանի բանկային համակարգի շահույթը կարող է կազմել 20 մլրդ դրամ, ինչը մի փոքր զիջում է 2008-ի ցուցանիշին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը:

Ըստ նրա, այս պահի դրությամբ բանկային համակարգն արդեն 8 մլրդ դրամի շահույթ է ապահովել, ընդ որում, Հայաստանի բանկային համակարգի վերահսկվող շահույթը 2009-ին կազմել է 8,4 մլրդ դրամ:

Վահե Վարդանյանը նշել է, որ այս պահի դրությամբ շուկայի զարգացմանը խանգարում է դոլարիզացիան: «Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է պայքարրը դոլարիզացիայի դեմ, և մենք քայլեր ենք ձեռնարկում այն ապադոլարիզացնելու ուղղությամբ»: