27 սեպտեմբերի 2001 - 20:03 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ
Հայաստանը դեմ է ազատության պաշտպանության մասին արձանագրության 907-րդ ուղղման վերացմանը, որն ընդունվել է ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից: Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի մամլո-քարտուղար Վահե Գաբրիելյանը, մեկնաբանելով որոշ ամերիկյան սենատորների նախաձեռնությունը: Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանը պայմանավորել է ամերիկացիներին հակաահաբեկչական գործողություններում աջակցության ցուցաբերումը, 907-րդ ուղղման վերացմամբ, որն արգելում է վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի վերացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Հայաստանի ղեկավարի մամլո-քարտուղարը հիշեցրել է, որ նախագահ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել, առաջարկելով օգտագործել Հայաստանի համեստ հնարավորություններն, միասնական հակաահաբեկչական ճակատ ստեղծելու համար: Նա նշել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչությունները մշտական կապի մեջ են գտնվում, եւ Երեւանը պատրաստ է քննարկել այդ հարցի վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկությունները: Այնինչ, պատասխանելով հայ խորհրդարանականների հարցերին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանություններն այդ կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից ոչ մի պաշտոնական հարցում չեն ստացել: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: