19 հուլիսի 2010 - 13:05 AMT
Թուրքիան ստեղծում է Թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդ

Ստորագրելով թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին որոշումը` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մոտեցրեց «թուրքական ՄԱԿ»-ի ստեղծումը: Նմանատիպ որոշումներ արդեն ստորագրել են Ադրբեջանի ու Ղազախստանի նախագահները:

Թուրքալեզու երկրների խորհուրդը, որի քարտուղարությունը կլինի Ստամբուլում, Թուրքիայում արդեն անվանում են «թուրքկան ՄԱԿ»: Խորհրդի քլխավոր քարտուղարը կնշանակվի ռոտացիայի կարգով մասնակից յուրաքանչյուր երկրից: Միջազգային կազմակերպության ստեղծման մասին որոշումը, որը կմիավորի թուրքալեզու պետություններին, ընդունվել է անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի նախագահների հանդիպմանը Նախիջևանում, հաղորդում է MIGnews.com-ը: