26 հուլիսի 2010 - 16:06 AMT
Լևոն Հայրապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյխուն Մամեդովի անունով` 16-ամյա մարզիկ, Եվրոպայի սամբոյի չեմպիոն Միխայիլ Օրուջևի մահվան կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Օրուջևը խեղդվել էր Վրաստանի Դմանիսի շրջանում, ուր անց էին կացվում Վրաց-ադրբեջանական բարեկամության օրեր: Պաշտոնական արարողությունից հետո մի քանի տղաներով ուղևորվել են մերձակայքում գտնվող լիճ և որոշել լողալով անցնել մյուս ափը, ինչը, ցավոք, Օրուջևին չի հաջողվել:

«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ցավակցում է Միխայիլի հարազատներին, ընկերներին, Ադրբեջանի սամբոյի հավաքականի մարզիկներին, մարզիչներին և մարզական հասարակայնությանը». նշված է հեռագրում: