4 սեպտեմբերի 2001 - 23:47 AMT
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ «ՇՈՂԱԿՆ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Իսրայելյան «LLD Diamond Ltd» ընկերությունը մտադիր է հայկական «Շողակն» ձեռնարկությանը տրամադրել մոտ 6 մլն դոլար ռուսաստանյան ադամանդներ ձեռք բերելու համար: Այդ մասին լրագրողներին այսօր հայտնեց ադամանդամշակման «Շողակն» ձեռնարկության տնօրեն Սերգեյ Գասպարյանը: Նա նշեց, որ «Շողակնը», որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «LLD Diamond Ltd»ընկերությանը, մտադիր է ձեռք բերել 34 հազար կարատ ադամաններ: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդքան է կազմում ձեռնարկության քվոտան ռուսաստանյան 300 հազար կարատ բնական ադամանդների ընդհանուր ծավալից, որոնք Հայաստանին կտրամադրվեն 2001 թվականին: Ձեռնարկության տնօրենը նշեց, որ ռուսաստանյան ադամանդների մշակումը թույլ կտա ստեզծել եւս 150 աշխատանքային տեղեր ի լրացում գոյություն ունեցող 550-ին: Հիշեցնենք, որ համաձայն պայմանագրի «LLD Diamond Ltd» ընկերությունը, երկու տարվա ընթացքում պարտավորվում է ներդնել ձեռնարկությունում 2.265 մլն դոլար: Պայմանագրով նախատեսվում է, որ 30 ամիս հետո ձեռնարկությունում կստեղծվեն 1330 աշխատանքային տեղեր 300 դոլար աշխատավարձով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: