3 սեպտեմբերի 2010 - 11:21 AMT
Պատարագը Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի գմբեթին խաչի բացակայության պայմաններում

Պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, կանցնի գմբեթին խաչի բացակայության պայմաններում: Ինչպես հայտարարում են թուրքական իշխանությունները, տեխնիկական պատճառներով նրանք չեն հասցնի տեղադրել խաչը եկեղեցու գմբեթի վրա և կանեն դա պատարագից հետո: Վան ժամանած ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Հատեշյանը հայտնել է, որ տեղի իշխանությունները չեն հասցնի տեղադրել խաչը եկեղեցու գմբեթի վրա մինչև սեպտեմբերի 19-ը:

Ըստ Հատեշյանի, պատարագի ժամանակ խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն խաչի տեղադրման աշխատանքները, հաղորդում է Haberturk-ը: