Ամերիկայի հայկական համագումարը հանդիպել է Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի համահեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Հանդիպումը կազմակերպել էր Հարավային Կալիֆորնիայի ԱՀՀ տարածաշրջանային խորհուրդը: Կոնգրեսականը նշել է, որ թեև քվեարկությունը հետաձգվել է հաջորդ նստաշրջան, հարկավոր է շարունակել տեղեկատվական-քարոզչական պայքարը ԱՄՆ Կոնգրեսում բանաձևի նոր կողմնակիցներ ունենալու համար:
«Ես հարգում և գնահատում եմ ԱՀՀ մարդու իրավունքների այդ կարևոր ուղղությամբ կատարվող աշխատանքը: Աշխատելով միասին, մենք կկարողանանք հաղթահարել խոչընդոտները, ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի ընդունել 252 բանաձևը»,-ասել է Շիֆը: