Օգոստոսի 29-ին Ռոստովի մարզի Մյասնիկովյան շրջանում նշել են Սբ Աստվածածին եկեղեցու և գյուղի կազմավորման 231 տարին: Այդ օր նաև ուխտագնացության օր էր գյուղից հեռացածների համար, որոնք Մեծ Սալա էին ժամանել իրենց նախնիներին հարգանքի տուրք մատուցելու: Տոնակատարությանը մասնակցում էին գյուղի ավելի քան 1000 բնակիչ և Ռոստովի մարզի այլ տարածաշրջաններից ժամանած հյուրեր:
Տոնակատարությունից հետո Սբ Աստվածածին եկեղեցում պատարագ է տրվել` Տիրան Ավագյանի հանդիսապետությամբ: Պատարագին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու կրոնավորներ Անանիա Բաբայանը, Թադևոս Գայբարյանը, Պողոս Տերտերյանը, գրում է Miasin-ը: