Սեպտեմբերի 6-ին Մոսկվայում «Օլիմպիյսկի» մարզահամալիրում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են ավելի քան 100 երկրների մարզիկներ: Առաջին մրցաշարային օրը հանդես են եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ 55, 66 և 96 քաշային կարգերում:
55 ք/կ-ում Հայաստանի ներկայացուցիչ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2009-ի ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանն անցկացրել է 3 մենամարտ և բոլորում վստահ հաղթանակ տարել:
Մյուս հայ ըմբիշները` Արման Ադիկյանը (66 ք/կ) և Սարգիս Տոնոյանն (96 ք/կ) անհաջող են ելույթ ունեցել, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Մոսկվայից:
Արմեն Վարդանյանը (Ուկրաինա), որը հանդես է գալիս 66 ք/կ-ում, նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր: PanARMENIAN.Net-ը ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լուսաբանում է «Արմավիա» ընկերության աջակցությամբ: