8 սեպտեմբերի 2010 - 12:19 AMT
Ահազանգ է ստացվել «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհի բռնկման վերաբերյալ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մասում ահազանգ է հնչել, որ «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհ է բռնկվել:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, ԱԻՆ հրդեհաշիջման շտաբը և 6 հրշեջ մեքենա: Փակվել է կայարանի ելումուտը, անջատվել է էլեկտրական սնուցումն ու դադարեցվել է կայարանի աշխատանքը: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, պարզվել է, որ կայարանի լուսավորության սնուցման վահանակում, մալուխների կարճ միացման հետևանքով, ծուխ է առաջացել և տարածվել:

Կայարանին որևէ վտանգ չի սպառնում: Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը չի դադարեցվել: Հանգամանքները պարզվում են: