Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում խփեց իր առաջին գոլը «Տավրիայի» դեմ խաղում: 10-րդ տուրում «Շախտյորը» հաղթեց 4:1 հաշվով և 25 միավորով գլխավորում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միչա Լուչեսկուն խաղից հետո նշեց, որ լավ, բովանդակալից խաղ է եղել: «Ես ամեն ինչից գոհ եմ, հատկապես Մխիթարյանի խաղից, որը շատ լավ խաղաց»,- մարզիչի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայ ֆուտբոլիստն ուրախ է, որ առաջին խաղը գոլով նշանավորեց: «Տավրիան» լավ խաղաց: Կարծում եմ, որ այսօր տղաներն ամեն ինչ արեցին»,- ասել է Մխիթարյանը:
Մխիթարյանը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 22-ին «Կրիվբասի» դեմ խաղում: