Ուղևորափոխադրումների ծավալը «Զվարթնոց» օդանավակայանով 2010թ. հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 64 հազար 450 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 938 հազարի և 841-ի դիմաց:
Ինչպես հայտնում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը, 2010թ. առաջին 8 ամսում «Զվարթնոց» օդանավակայանով երկիր է մուտք գործել 502 241 մարդ՝ նախորդ տարվա նույն շրջանի 448 565-ի դիմաց: Մեկնածների քանակը կազմել է 560 209 մարդ՝ նախորդ տարվա նույն շրջանի 490 276 հազարի դիմաց:
2010 թվականի հունվար-օգոստոսին «Զվարթնոցով» Հայաստան է ներմուծվել 3310 տոննա բեռ և արտահանվել է 2192 տոննա բեռ 2009 թվականի նույն ժամանակաշրջանի 3321 տոննայի ու 2301 տոննայի դիմաց:
Ըստ աղբյուրի, առաջին ութ ամսում թռիչքների-վայրէջքների քանակը կազմել է 6400 2009-ի նույն ժամանակշրջանի 5527-ի փոխարեն: