22 սեպտեմբերի 2010 - 16:21 AMT
Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Երևանում

Այսօր Երևանում տեղի կունենա Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Այն տեղի կունենա 11-րդ միջազգային Երևանյան հեռանկարներ փառատոնի շրջանակներում: Նախկինում փառատոնը կոչվում էր «21-ի հեռանկարներ», սակայն Փառատոնների եվրոպական ասոցիացիայի պահանջով, որին անդամակցում է նաև այս փառատոնը, այն կկրի «Երևանյան հեռանկարներ» անվանումը՝ անցկացման վայրի անվանումով:

Առաջին համերգում նվագախմբի դիրիժոր Գժեգոշ Նովակը իր տեղը կզիջի իր հայ գործընկեր Էդուարդ Թոփչյանին, իսկ մենակատարը կլինի հանրահայտ դաշնակահար Բորիս Բերեզովսկին:

Երկրորդ համերգում, որը կկայանա սեպտեմբերի 23-ին, հանդես կգան նաև օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանն ու Հասմիկ Պապյանը: