22 սեպտեմբերի 2010 - 18:20 AMT
Ալեքսեյ Վենեդիկտովը գտնում է, որ Կրեմլի կողմից Հայաստանում ռազմակայան պահելը Ադրբեջանին մղում է դեպի ՆԱՏՕ

Ռուսաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Նրա խոսքով, ռուս-վրացական հիմնախնդրի կարգավորումը չի օգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Ռուսաստանը միայնակ չի լուծում նման հարցեր: Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացմանը` Վենեդիկտովը նշել է, որ Կրեմլի կողմից Հայաստանում ռազմակայան պահելը Ադրբեջանին մղում է դեպի ՆԱՏՕ: