28 սեպտեմբերի 2010 - 19:37 AMT
Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջեց Ադրբեջանի հավաքականին

Խանտի Մանսիյսկում շարունակվում է Շախմատի համաշխարհային օլիմպիադան, և սեպտեմբերի 28-ին կայացավ 7-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ: Հանդիպումներն ընթացան ծանր ու լարված պայքարում: Լևոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով, Գաբրիելա Սարգսյան – Ռաուֆ Մամեդով պարտիաները ոչ ոքի ավարտվեցին: Արման Փաշիկյանը զիջեց Գադիր Հուսեյնովին:

Այս դիմակայության որոշիչ պարտիան տեղի ունեցավ Վլադիմիր Հակոբյանի ու Թիմուր Ռաջաբովի միջև: Պարտիան տևեց մինչև 91-րդ քայլը, կողմերը չէին ուզում միավոր կորցնել, բայց վերջում հանդիպումը ոչ ոքի ավարտվեց:

Հայաստանի հավաքականը զիջեց 1,5:2,5 հաշվով: