5 հոկտեմբերի 2010 - 19:18 AMT
Հայաստանում տեղական և ներկրվող արտադրանքի հարկադրման միջև տարբերությունը չափազանց մեծ է

Հայաստանի Ազգային ժողովն աշնանային նստաշրջանի ընթացքում հոկտեմբերի 5-ին քննարկել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, ինչպես նաև «Ծխախոտի արտադրության համար հաստատագրված վճարի մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարի մասին» օրենքներն ուժը կորցրած համարելու օրինագծերում փոփոխություն կատարելը:

«Այդ օրինագիծը նպատակ ունի համեմատել տեղական արտադրողների և ներկրողների հարկադրումը: Մինչև 2008-ը հարկադրումը նույնն էր, սակայն ճգնաժամի պատճառով նվազել է տեղական արտադրանքի հարկը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքերով, օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղական և ներկրվող ոգելից խմիչքների ակցիզի արժեքի տարբերությունը կկրճատվի 220 դրամից մինչև 120 դրամ:

«Ժառանգություն» կուսակցության առաջարկով օրինագծում փոփոխությունների քննարկումը տեղափոխվել է մինչև հոկտեմբերի 15: