12 հոկտեմբերի 2010 - 18:05 AMT
Երևանում տեղի կունենա ԱՊՀ Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի նիստը

Հոկտեմբերի 13-15-ը Երևանում տեղի կունենա ԱՊՀ Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 8-րդ նիստը: Նիստին մասնակցելու են ներկայացուցչական պատվիրակություններ Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկիստանից, Հայաստանից, ԱՊՀ գործադիր կոմիտեից:

Կքննարկվեն ստորագրված երկկողմանի համաձայնագրեր, տեխնիկական անվտանգության նկատմամբ պետական հսկողության իրականացման մեթոդներ, մասնակից պետություններում տեղի ունեցած տեխնածին վթարների վերլուծություններ, տեխանվտանգության ապահովման գործողություններ և այլ հարցեր: Բացման խոսքով հանդես կգա Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: