Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակին, դրանց խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է սփյուռքի նախարարության կողմից Ստեփանակերտում հայկական լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում համահայկական նշանակություն ունեցող միջոցառումների անցկացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման լավագույն միջոցներից է:
Երկուստեք նշվել է, որ այդպիսի միջոցառումների կազմակերպումը պետք է կրի մշտատեւ բնույթ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: