Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը Երևանում հայտարարել էր, թե ջավախահայերի դիմադրությունը ռուսական զորքերին 2008թ. օգնեց կասեցնել նրանց առաջխաղացումը:
Ռուսաստանի ջավախահայերի միությունը Georgia Times-ին տված մեկնաբանության մեջ հերքել է այն հայտարարությունը, թե 2008թ. Ջավախքի հայերը դիմադրել են ռուսական զորքերին: «Խաշուրից դուրս գալիս մի խումբ ռուս զինվորականներ սխալվել է և ուղղվել է դեպի Բորժոմի կիրճ: Կիրճից դուրս գալով, նրանք տեսել են մարդկանց և մեքենաների կուտակումներ, և հարցրել են, թե դա ինչ տարածք է: Վրացիները սկսել են բղավել, որ դա Հայաստանն է: Այդպես ռուս զինվորականները հասկացել են, որ սխալ ուղղությամբ են գնացել, շրջվել են կրկին դեպի Գորի»,-պատմում են Ջավախքի հայերը:
Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը գտնվում էր Հայաստանում երեևանյան բուհերից մեկում վրացական լեզվաբանական կենտրոնի բացման կապակցությամբ: