20 հոկտեմբերի 2010 - 18:29 AMT
Տեղի է ունեցել 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 500մլն դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, հետգնմանը մասնակցել է 7 գործակալ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի հետգնման ներկայացված ծավալը 2 մլրդ571 մլն697հազար դրամ է, հետգնված ծավալը` 500մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 519 589 077 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.5111% է: