Հոկտեմբերի 23-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի կունենա «Տաթևի թևեր» աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու` Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցման և հավաստագրման պաշտոնական արարողությունը:
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը, այս գործընթացն իրականացնելու համար Հայաստան է ժամանում Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչ, գնահատող Կարիմ Վալերիոն:
Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: