28 հոկտեմբերի 2010 - 17:16 AMT
«Փյունիկ»-«Բանանց» խաղը կսպասարկի իտալացի մրցավարների բրիգադը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կսպասարկի իտալացի մրցավարների բրիգադը:

Խաղի գլխավոր մրցավարը կլինի Անդրեա Ռոմեոն, նրան կօգնեն Անդրեա Պադովան ու Ռոբերտո Մարիա Ռոմանելը: Չորրորդ պատվիրակը կներկայացնի Հայաստանը, PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Դեռ հոկտեմբերի 7-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ դժգոհ է հայ մրցավարների գործողություններից, որոնք սպասարկում են Հայաստանի առաջնության խաղն ու որոշել է հրաժարվել նրանց ծառայություններից: Կենտրոնական խաղերի մրցավարները արտերկրից կլինեն: