2 հուլիսի 2001 - 19:42 AMT
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ
. Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ինտերպոլի միջոցով հետախուզում էր հայտարարվել գրող Զորի Բալայանի նկատմամբ: ՀՀ ՆԳ նախարարության ղեկավարության եւ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի ջանքերի շնորհիվ հետախուզման դադարեցման հարցը դրվել էր ինտերպոլի արխիվները վերահսկող դիտորդական խորհրդի քննարկմանը:
ՆԳ նախարարության հասարակական կապերի եւ լրատվության վարչությունից Արմենպրեսին հայտնում են, որ երեկ ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից ստացվել է պատասխանը: Դիտորդական խորհրդի որոշման հիման վրա Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը որոշում է կայացրել դադարեցնել Զորի Բալայանի նկատմամբ միջազգային հետախուզումը, նկատի ունենալով, որ այն կրում է քաղաքական բնույթ, որը հակասում է ինտերպոլի կանոնադրության 3-րդ կետի պահանջներին. այն է` «Ինտերպոլը չի զբաղվում քաղաքական, ռազմական, կրոնական եւ
ռասսայական հանցագործությունների դեմ պայքարով»: