Նոյեմբերի 11-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղաղացման հարցերով տեղակալ Միշել Բաշելեյի հետ:
Հանդիպման օրակարգում էին ԳՔ տեղակալի գրասենյակի եւ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի միջեւ փոխգործակցության, հանձնաժողովի գալիք նստաշրջանի անցկացման, եւ առհասարակ, ազգային մակարդակներում գենդերային հավասարության քաղաքականության իրականացման մեխանիզմների շուրջ քննարկումները:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, որպես ՄԱԿ-ի սոցիալական ու տնտեսական խորհրդի նշված կարեւորագույն ֆունկցիոնալ հանձնաժողովի նախագահող, դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ տիկին Բաշելեի նորաստեղծ գրասենյակը հանձնաժողովին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն եւ մասնագիտական ներգրավվածություն, կանանց իրավունքների պաշտպանության ու կարգավիճակի բարձրացման խնդիրների իրագործմանն ողղված գործառույթները լավագույնս կատարելու համար:
Կարեն Նազարյանը Միշել Բաշելեին հրավիրել է մասնակցել եւ ելույթ ունենալ հանձնաժողովի բացմանը, որը նախատեսված է անցկացնել Նյու Յորքում 2011թ. հունվարի 4-ից փետրվարի 22-ը: