Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 5-ը թուրքական Բուրդուր քաղաքում մասնակցում է Շախմատի համաշխարհային օլիմպիադային:
Հայ շախմատիստները երեք տուրերում հաղթանակ են տարել 4:0 հաշվով Թուրքմենստանի և Պորտուգալիայի հավաքականների, 3:1 հաշվով` Ռուսաստանի հավաքականի նկատմամբ:
Երեք հաղթանակներից հետո Հայաստանը 11 միավորով գլխավորում է օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը և 4-րդ տուրում խաղալու է Բելառուսի հավաքականի դեմ, որը 9 միավորով 2-րդ տեղում է:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը և Տիգրան Պետրոսյանը: