12 դեկտեմբերի 2010 - 16:21 AMT
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջև համագործակցությանը և համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ այս ոլորտում առկա են լուրջ հեռանկարներ, որոնք մեծապես կնպաստեն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: