23 դեկտեմբերի 2010 - 17:29 AMT
Հրանտ Բագրատյան. Հայ Առաքելական եկեղեցին արմատական բարեփոխման կարիք ունի

«Հայ Առաքելական եկեղեցին մի կառույց է, որը ոչ մի ընդհանուր բան չունի Քրիստոսի ու հավատի հետ և որը անպատժելի է»,-ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Երևանում կայացած մամլո ասուլիսոմ: «Եթե եկեղեցին զբաղվում է դաստիարակությամբ, առողջապահությամբ, ապա նա պետության կարիքը չունի: ՀԱԵ-ն արմատական բարեփոխման կարիք ունի, ես չեմ կարծում, որ եկեղեցու սպասավորների կամայականությունները պետք է առաջնային լինեն: Դուք ինչ-որ տեղ տեսե՞ք եք տպագրված ՀԱԵ-ի հաշվետվությունը: Դա ստվերային տնտեսություն է: Ոչ մի այլ երկրում նման բան չկա»,-ասել է նա:

Նախկին վարչապետն ասել է, որ հայ պետականության հիմնական կորուստները տեղի են ունեցել ՀԱԵ գործունեության պատճառով, որն այդպես էլ չմիացավ հիմնական քրիստոնեական ճամբարներից մեկին: