Հայաuտանի Հանրապետության բոլոր մարզերի հավասարաչափ զարգացման համար ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի կառավարության պահուuտային ֆոնդից 2011 թվականին կհատկացվի 10 մլրդ դրամ: Այդ մասին կառավարության նիստում հաղորդեց փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Մասնավորապես, նրա խոսքով, Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 666 հազ. դրամ, Արարատի մարզպետարանին` 1,335 մլրդ դրամ, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին` 1,3 միլիոն դրամ յուրաքանչյուրին, Սյունիքի մարզպետարանին` 720 հազ. դրամ, Վայոց ձորի մարզպետարանին` 260 հազ. դրամ, Տավուշի մարզպետարանին` 632 հազ. դրամ։
Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ հանրապետության մարզերի համաչափ զարգացումը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մի մասն է կազմում` ավելացնելով, որ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների հայտնաբերման ուղղությամբ բավական տքնաջան աշխատանք է իրականացվել: