Փետրվարի 6-ից տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով փետրվարի 7-ին ժամը 10:30-ի դրությամբ փակ է Երևան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի Հարժիսի խաչմերուկից մինչև Գորիս ընկած հատվածը:
Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվել են ճանապահին գտնվող անձանց և ավտոմեքենաների տեղափոխման աշխատանքներ: Ներկայումս բուքը մեղմացել է, ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները շարունակվում են: ՀՀ տրանսպորտի նախարարությունը կոչ է անում առաջիկա 4-5 ժամերի ընթացքում մինչև ճանապարհահատվածի լիարժեք մարքրումը, զերծ մնալ նշված հատվածով երևթևեկելուց:
Վատ տեսանելիության և բքի պատճառով փակ է նաև Ճամբարակ-Բերդ ճանապարհահատվածը, Սելիմի լեռնանցքը, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: