9 փետրվարի 2011 - 11:36 AMT
Սամարայի կինոփառատոնում կցուցադրվի Սերժ Ավեդիկյանի «Շների կղզին»

Սամարայում անցնում է «Կարճ մետրի արվեստը» փաստագրական կինոյի փառատոնը: Փառատոնի շրջանակներում փետրվարի 24-ին կցուցադրվի Սերժ Ավեդիկյանի «Շների կղզին» փաստագրական ֆիլմը, որը 2010թ. «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացավ Կաննում: Ինչպես հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը, «Շների կղզին» կցուցադրվի «8» փառատոնային ծրագրի շրջանակներում:

«Շների կղզին» պատմում է Կոստանդնուպոլսի շների մասին: Ըստ պաշտոնական տվյալների, 1910թ. Կոստանդնուպոլսում 100 հազար շուն կար: Իշխանության գալով երիտթուրքերը մեկ գիշերվա մեջ ոչնչացրեցին 30 հազարին: Նույն երիտթուրքերը հրեշավոր կերպով ոչնչացրեցին շուրջ 30 հազար հայերի: Շների կղզու մասին պատմությունը նկարագրված է նաև ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Դաշյունն այգում» վեպում: