Փետրվարի 14-ին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց ն «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության տնօրենների խորհրդի անդամներին ընկերության փոխնախագահ Ստեֆանն Տոդորովի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց հեռուստառադիոընկերության գործունեությունը` ընդգծելով, որ այն հետխորհրդային տարածքում կայացած կառույց է, որն ունի իր մշտական լսարանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ստեֆանն Տոդորովը ներկայացրեց ընկերության ընթացիկ աշխատանքները, իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը, թվային հեռարձակմանը անցնելու նախապատրաստությունները:
Հանդիպմանը քննարկվեց հեռուստառադիոընկերության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: