25 փետրվարի 2011 - 20:50 AMT
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սատարում է բարեփոխումները Երևանում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսն այսօր Երևանի քաղաքապետ ԿարենԿարապետյանի հետ քննարկել է Հայաստանի կարգավորման քաղաքականության բարեփոխման նախաձեռնությունները, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

Քննարկման առանցքում էին ներկայիս կանոնակարգերը և բարեփոխումների` գործարար միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների խթանման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցեց նաև ԵԱՀԿ գրասենյակի կողմից վարձված փորձառու խորհրդատուն:

ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է պետության` կանոնակարգման համակարգի բարեփոխումների ջանքերին` բարձրացնելու վարչարարության թափանցիկությունը: Հանդիպման ընթացքում Կապինոսը ներկայացրեց գրասենյակի աջակցությունը, որ նաև ներառել է Հայաստանի գործարար միջավայրի գնահատում: Կարապետյանն ընդգծեց կարգավորման բարելավման կարևորությունը Երևանի գործարար սեկտորի համար: