Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր համալիր և տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տարածք, որտեղ նախագահին են ներկայացվել գերատեսչության համար նոր շենքերի կառուցման նախագծերը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: