Մարտի 14-ին Նյոնում կայացել է կանանց շարքում EURO-2013-ի ընտրական փուլի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականը հանդես է գալու 7-րդ խմբում: Հայ ֆուտբոլիստների մրցակիցները լինելու են Դանիայի, Չեխիայի, Ավստրայի և Պորտուգալիայի հավաքականները, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը:
38 մասնակիցները բաժանվել են 7 խմբերի. 3 խումբ` 6-ական թիմով և 4 խումբ` 5-ական թիմով: Որակավորման արդյունքում որոշվելու են եզրափակիչ փուլի 11 մասնակիցները:
Շուտով հայտնի է դառնալու խաղերի օրացույցը: Ընտրական խաղերը տեղի են ունենալու միջազգային հանդիպումների համար հատկացված օրերին 12 ամսվա ընթացքում` սկսած 2011-ի սեպտեմբերից: Եզրափակիչ մաս անցնելու են խմբերի հաղթողները և երկրորդ տեղեր զբաղեցրած լավագույն հավաքականներից մեկը: