17 մարտի 2011 - 10:25 AMT
Հայաստան կայցելի Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով մարտի 17-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` այդ թվում տրանսպորտի, ճանապարահաշինարարության ոլորտներին առնչվող:

Հատուկ ուշադրություն կդարձվի ավտոմոբիլային ճանապարհների բարելավման, ինչպես նաև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումերի կազմակերպման հարցերին:

Հանդիպման վերջում երկու երկրների նախարարները կստորագրեն համագործակցության վերաբերյալ հուշագիր: